News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզի Բջնի գյուղի մերձակա անտառում սեպտեմբերի 25-ին բռնկված խոշոր հրդեհը հաջողվել է մարել միայն այսօր՝ սեպտեմբերի 26-ի առավոտյան. Այրվել է շուրջ 20 հա տարածք:

Հայաստանի ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Սեպտեմբերի 25-ին, ժամը 13:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակա սարում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը:

Ժամը 13:35-ին տեղեկություն է հաղորդվել, որ հրդեհը բռնկվել է «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Արզականի անտառպետության մոտակայքում: Ժամը 13:37-ին կապ է հաստատվել Արզականի անտառպետության անտառապետի հետ, ով հայտնել է, որ առայժմ հրշեջ-փրկարարների օգնության անհրաժեշտություն չկա: Ժամը13:41-ին կապ է հաստատվել «Հրազդանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենի հետ, ով հավաստիացրել է, որ իրավիճակը անտառտնտեսության աշխատակիցների կողմից վերահսկվում է:

Ժամը 13:43-ից մինչև 15:05-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի մարտական հաշվարկն իրականացրել է հերթապահություն: Ժամը 15:05-ին Արզականի անտառպետության անտառապետից  տեղեկատվություն է ստացվել, որ հրդեհը տարածվել է դեպի անտառ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:24-ին, մարվել՝ 06:00-ին: Այրվել է մոտ 20 հա բուսածածկույթ, որից մոտ 1 հա Արզականի անտառպետության տարածքից: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 49 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 30 աշխատակից, Բջնի գյուղի 8 և Սոլակ գյուղի 10 բնակիչ»:

Խոշոր հրդեհ Բջնիի անտառում. կաղնու ծառեր են այրվում (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Օրինական ուժի մեջ է մտել Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության հայցադիմումը բավարարելու մասին դատարանի վճիռը…
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Ամենաշատ