News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չպետք է բացառել Ռուսաստանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների վատթարացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Քաղաքական եւ ռազմական վերլուծության ռուսական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը:

Փորձագետը քիչ հավանական է համարում, որ կողմերից որեւէ մեկը պատրաստ լինի զիջումների գնալ եւ մեղմացնել իր դիրքորոշումը: «Եթե Իսրայելը կրկին մտադրություն ունենա հարվածել Սիրիայի տարածքին, ապա վատ բան կարող է տեղի ունենալ, բայց չեմ կարող ասել ինչ», - բացատրեց Խրամչիխինը:

Միեւնույն ժամանակ, ռուսական ռազմական փորձագետը շեշտեց, որ, բացի C-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարումից, Ռուսաստանը Սիրիայի զինված ուժերում հակաօդային պաշտպանության համակարգերի ինտեգրացիա կանցկացնի  եւ կներդնի սեփական ռադիոլոկացիայի համակարգերը: Խրամչիխինը չի բացառում  միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հնարավորությունը, ինչպես դա եղավ Հայաստանի դեպքում:

Խրամչիխինը չփոքրացրեց կամ չբացառեց ռուսական կողմի մեղավորությունը ողբերգական դեպքի կապակցությամբ, նշելով, այն  պետք է վաղուց մտահոգվեր Սիրիայում հակաօդային պաշտպանության համակարգերի ինտեգրացմամբ նման դեպքերից խուսափելու համար:

 «Իսրայելական կործանիչները փաստացի մեր Իլ-20 հետախույզ ինքնաթիռը սիրակաան ՀՕՊ-ի հարվածի տակ դրեցին: Դրանում կա նաեւ մեր մեղավորությունը: Եթե մենք սիրիացիների մոտ եղած ՀՕՊ-ի ինտեգրացիա անցկացնեինք, ապա օրինակ իսրայելական ինքնաթիռների ոչնչացման ժամանակ կատիվանար «սեփական-օտար» ճանաչման համակարգը, ինչն իր հերթին թույլ կտար խուսափել այդ ողբերգությունից: Բայց մերոնք, չգիտես ինչու, չարեցին», - ասաց Ալեքսանդր Խրամչիխինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ