News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Էսքան զոմբի մեր երկրում չի կարող լինել, սրանք պատվիրակված մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից եւ ֆեյսբուքում վիրավորում են մարդկանց: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում հնչող վիրավորանքներին:

Նա նշեց, որ չգիտի, թե ում կողմից են դրանք վարձատրվում. ««Ենթադրությունները թողնում եմ ընթերցողներին: Նրանց ասում են՝  հենց մեկը մեր թվարկած ցանկից ինչ դատողություն կանի, եթե նույնիսկ կբարեւի, կերեւա այդ մարդու պատկերը լրատվության մեջ, արագ դու, դու, դու, էդ 120 հոգիդ դիմում եք հարձակման: Զոմբիները դիվանների վրա նստած, իրենց կեղտոտ սպարտիվկեքով, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն, ոչ մի բանով զբաղվում են, էն ժամանակ էլ չեն աշխատել, հիմա էլ չեն աշխատում... Իհարկե, կազմակերպված է, էսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են, կապ չունի այդ մարդը ով է, ոնց է ապրել: Արդյոք այդ ցուցակի մեջ եղել է, թե ոչ, արդյոք արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, տրվում է հարձակման հրաման՝ ֆաս, ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով»,-ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ոչ մի դատողություն չի կարող նորմալ արձագանք ստանալ այդ մարդկանց կողմից. «Ինչքան ուզում ես նորմալ բան ասա, որ օգուտ կլինի բոլորին, հասարակությանը, իշխանություններին, երկրի զարգացմանը, ինչ ուզում ես ասա, ուզում ես՝ հասարակ բարեւ տուր, այդ բարեւի տակ իրենք ունեն համապատասխան մեկնաբանություններ:

Իհարկե, ես հաճույքով ես նրանց կպատժեի, որոնք հանիրավի ուղղակի վայրահաչ են կատարում: Սա շատ վատ բան է, ազդում է նաեւ լրագրողների վրա, որովհետեւ հերթը մի օր ձեզ էլ կհասնի: Իմ հասարակ երեկվա փոքր մեկնաբանության տակ, որի իրավունքը ես ունեմ, ինչ ասես գրում են: Ուզում է 7 հազար խաժամուժ լինի, ոչ մի խաժամուժ չի կարող իմ դիմաց կանգնել ու դեմքիս ասել, որովհետեւ խոսքով, գործով, ֆիզիկապես, իրենք իմ կողքին կանգնելու իրավունք էլ չունեն»,-հայտարարեց պատգամավորը:

«Միգուցե շատերն ուրախանում են, թե՝ տեսաք, ինչ են գրել: Բայց թող իմանան, որ սրանք պատվերով գրող մարդիկ են, որ առաջին հրամանի դեպքում անունը կարդալուց հարձակվում են: Ամբողջ հասարակությունը դա կարդում է, այդ թվում իմ հարազատները: Չեմ ուզում նրանց մասին ավելի վիրավորական բառեր ասել, պլինտուսից ցածր այդ տեսակները տառականների, այդ խաժամուժը, որ իրեն այդքան լկտի է պահում ֆեյսբուքում, արդյոք սա ժողովո՞ւրդն է, սա ժողովուրդ չի: Ժողովրդի մեջ ուղեղ ունեցող շատ մարդիկ կան, ոնց կարող է մարդը տունը նստած առավոտից երեկո վիրավորում են մարդկանց»,-ընդգծեց Ալիկ Սրագսյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ ունի ֆեյքեր, որոնք նման բաներ են գրում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ինձ մի խառնեք այդ ցուցակին, ես դուրս եմ այսդ ամեն ինչից, մի քիչ էլ վեր եմ կանգնաց այդ ամենից»:

Տպել
Ամենաշատ