News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում ստեղծված ոչ սահմանադրական իրավիճակի կապակցությամբ, Ազգային ժողովի ԱԱԾ եւ ՀՔԾ ղեկավարների ապօրինի գաղտնալսման հետաքննության խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը պետք է հանդես գա ինքնալուծարման նախաձեռնությամբ:

Այս մասին այդ հանձնաժողովի նիստին ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Իր հերթին ՀՀԿ-ական պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը նկատեց, որ նրա առջեւ այլ նպատակներ են դրված, եւ նման մանդատ չկա:Հետեւաբար, այս հարցը չի կարող նույնիսկ քննարկվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին խորհրդարանը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման ուսումնասիրման համար հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ