News
Լրահոս
News
Հինգշաբթի
Դեկտեմբեր 13
Տեսնել լրահոսը

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը հրաժարական է տվել:

Նա այս առնչությամբ, Facebook-ի իր էջում գրել է.

«Արցախի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Հարգելի գործընկերներ Հայաստանի Հանրապետությունում եւ Սփյուռքում,

Երեկ հրապարակել ենք Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ՝ դրանով ըստ էության ավարտելով 2016թ. ապրիլյան պատերազմի առթիվ մեր սկսած փաստահավաք գործառույթը։ Թեեւ մեր հաստատությունն ակտիվորեն իրականացրել ու իրականացնում է ծավալուն գործունեություն տարբեր ուղղություններով, նշված գործառույթը հատուկ եմ կարեւորել ի սկզբանե։

Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռեւս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական ներկայացնելու Արցախի օմբուդսմանի պաշտոնից։

Միշտ փորձել եմ լինել այնտեղ, որտեղ ինձ համարել եմ առավել արդյունավետ՝ ելնելով մասնագիտական կարողություններիցս, ընդունակություններիցս, բնավորությունիցս։

Այդ չափանիշներից ելնելով ներկայում ինձ պատկերացնում եմ պետական համակարգից դուրս՝ իրավապաշտպանական գործառույթի տիրույթում։ Մշտապես կարեւորել եմ այդ առաքելությունը՝ որպես համարժեք օրակարգ առաջադրող անաչառ ու շիտակ գործունեություն։

Հայտնում եմ խորին շնորհակալությունս այն բոլոր մարդկանց, ովքեր ինձ վստահել են Արցախի օմբուդսման լինելու պատիվն ու խաչը, որոնց հետ այդ կարգավիճակով համագործակցել եմ, ովքեր օժանդակել եւ օգնել են մեր բազմաթիվ ծրագրերի կենսագործմանը։

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ողջ աշխատակազմին. հպարտանում եմ ձեզնից յուրաքանչյուրով։

Հրաժարական տալով Արցախի օմբուդսմանի պաշտոնից՝ ամենեւին հրաժարական չեմ տալիս Արցախից, մեր համազգային իղձերից ու մեր «ազատասեր նախնիների սուրբ պատգամից»։ Ես Արցախում լինելու եմ հաճախ եւ փորձելու եմ ուժերիս ներածի չափով օգտակար լինել։

Իմ համոզմամբ՝ Մարդու իրավունքների պաշտպանի վստահորդն իրավունքն է։ Փորձելու եմ ընդմիշտ հավատարիմ մնալ իմ այդ առաջին վստահորդին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Նման խոսակցություն մեր եւ Արցախի նախագահի միջեւ չի եղել». Վիտալի Բալասանյանը՝ իր պաշտոնանկության լուրերի մասին
Վերջինս երեկվանից Երեւանում է գտնվում՝ հանդիպումներ ու հարցազրույցներ է անցնում ՀՀ իշխանությունների մոտ՝ այդ պաշտոնում նշանակվելու համար...
2019-ի պետբյուջեի նախագիծը միտված է ինչպես կայուն տնտեսական աճի ապահովմանը. Արցախի ֆինանսների նախարար
Արցախի ԱԺ-ում քննարկել են 2019-ի բյուջեի նախագիծը...
Հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանը
Քննարկվել են հայկական երկու հանրապետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը, անվտանգությանը, Արցախի Հանրապետության եւ Հայաստանի...
Ես պաշտոնից ազատվելու դիմում չեմ գրել. Լեւոն Մնացականյան. Tert.am
Իսկ Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը...
Արցախի ԱԺ նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել. Նիստը կկայանա դեպտեմբերի 13-ին
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցության արդյունքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ 8-րդ նստաշրջանի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 13-ին ժամը 11:00-ին…
Արցախում ամփոփվել են «Մարդու իրավունքներն իմ աչքերով» լուսանկարների եւ տեսանյութերի մրցույթի արդյունքները
Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն իր ելույթում կարեւորել է մրցույթի դերը հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում…
Partner news