News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի բնակչությանը 2019 թվականի հունվարի 1-ին այլեւս անվճար էլեկտրաէներգիա, գազ, խմելու ջուր եւ աղ չի տրամադրվելու, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Տեղական թերթերից մեկը նշում է, որ էլեկտրաէներգիան, գազը եւ ջուրը հանրապետությունում անվճար էր, բայց սպառման սահմանաչափի շրջանակներում։ Սահմանաչափը հատելու պարագայում դրանց դիմաց պետք էր արդեն վճարել, սակայն այնքան ցածր գնով, որ կարելի էր համարել խորհրդանշանական։

Բնական գազի, էլեկտրաէներգիայի, ջրի, սննդի աղի անվճար սակագները սահմանվել էին 1993 թվականին հանրապետության  առաջին նախագահ Սապարմուրատ Նիյազովի կողմից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ