News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սարի թաղի դեպքերի վերաբերյալ քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո քննչական գործողությունները և օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն դադարեցվում:

Այս առնչությամբ ՀՔԾ-ի տռարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Հաշվի առնելով Սարի թաղում 2016 թվականին տեղի ունեցած դեպքերի առթիվ քննվող քրեական գործով վարույթը կասեցնելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների եւ հանրության շրջանում տարածված հակասական մեկնաբանությունները` ՀՀ հատուկ քննչական ծառայությունն անհրաժեշտ է համարում հայտնել, որ տվյալ քրեական գործով վարույթը չի կարճվել, այլ կասեցվել է, ինչն ամենեւին չի ենթադրում, որ քրեական գործով կատարվող քննչական գործողությունները եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումները դադարեցվել են:

Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ քննիչը քրեական գործով վարույթը կասեցնելուց հետո ինչպես անձամբ, այնպես էլ հետաքննության մարմնի միջոցով ձեռնարկում է միջոցներ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձին հայտնաբերելու կամ մեղադրյալի գտնվելու տեղը պարզելու, քննությունից խուսափող մեղադրյալին հետախուզելու ուղղությամբ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` անհրաժեշտության դեպքում քննիչը կարող է կատարել քննչական համապատասխան գործողություններ:

Քրեական գործը կասեցնելու մասին տուժողներին եւ նրանց ներկայացուցիչներին ծանուցելիս ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից նույնպես պարզաբանվել է, որ հանցանք կատարած անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները եւ քննչական գործողությունները շարունակվում են: Անհրաժեշտության դեպքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի համաձայն` քրեական գործով կասեցված վարույթը կարող է վերսկսվել եւ կատարվեն դատավարական գործողություններ, այդ թվում` առանց մեղադրյալների մասնակցության:

Հարկ ենք համարում եւս մեկ անգամ տեղեկացնել, որ հիշյալ քրեական գործով  9 անձի, այդ թվում` ոստիկանության ծառայողի, մեղադրանքներ են առաջադրվել տարբեր հանցավոր արարքների կատարման համար: Նրանցից 8-ի վերաբերյալ մեղադրական դատավճիռները մտել են օրինական ուժի մեջ, իսկ 1-ի վերաբերյալ դատաքննությունը շարունակվում է:

Նշված քրեական գործով շարունակվելու են հանցանք գործած մյուս անձանց հայտնաբերմանն ուղղված քննչական գործողություններն ու օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ