Ճապոնական սթարթափը SpaceX-ի օգնությամբ տիեզերանավը կուղարկի Լուսին, հաղորդում է AFP-ն:
Տիեզերական ծրագիրը նախ նավը ուղեծիր դուրս կբերի 2020-ի կեսերին, իսկ 2021-ի կեսերին այն Լուսնի վրա վայրէջք կկատարի:
«Մենք կիսում ենք SpaceX-ի տեսլականը, որը թույլ է տալիս մարդկանց բնակվել տիեզերքում, եւ մենք շատ ուրախ ենք, որ նրանք կմիանան մեզ մեր ուղեւորության այս առաջին փուլում», - ասել է Ispace-ի գլխավոր տնօրեն Տակեշի Խակամադան: