News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Յունիբանկ» ԲԲԸ-ն եւ FMO-ն կիրականացնեն «Կանայք բիզնեսում» նոր վարկավորման ծրագիրը, որի շրջանակներում կին ձեռներեցներին կտրամադրվի 10 մլն ԱՄՆ դոլարի վարկավորում: Համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունը  երկու կազմակերպությունների միջեւ տեղի կունենա 2018թ.-ի հոկտեմբերին Նիդերլանդներում: 

Բիզնեսում կին ձեռներեցների ներգրավման միտումը Հայաստանում գնալով աճում է: Ըստ վիճակագրական տվյալների, վարկավորման անհրաժեշտ պայմաններին համապատասխանող փոքր ձեռնարկությունների 22%-ը եւ միջին ձեռնարկությունների 15%-ը ղեկավարում են կանայք: Այդ միտումը առկա է բոլոր ուղղություններում, հատկապես` գյուղատնտեսության, առեւտրի եւ ծառայությունների ոլորտում:

«Մենք ուրախ ենք FMO-ի հետ նման արդյունավետ համագործակցության համար: Այն հնարավորություն կտա աջակցել ՓՄՁ-ների զարգացմանը եւ նպաստել Հայաստանում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Շուկայում կան լայն հնարավորություններ եւ աճի մեծ ներուժ, որը կնպաստի ՓՄՁ-ների հետագա  զարգացմանն ու տեղական շուկայում մրցունակության բարձրացմանը: Մենք կարեւորում ենք կին ձեռներեցների գործունեությունը եւ ուրախ ենք, որ FMO-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները հնարավորություն կտան Յունիբանկին նրանց  առաջարկելու հենց իրենց պահանջմունքներին համապատասխան վարկատեսակներ: Մեր շնորհակալություն եմ հայտնում նաեւ մեր գործընկեր Capital Locus ընկերությանը` միջոցների ներգրավման գործընթացը սահուն կերպով կազմակերպելու համար»,- նշեց  Յունիբանկի Վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը:

«FMO-ի ռազմավարության կայուն զարգացման գերակայություններից մեկը անհավասարության կրճատումն է:  Մեր նոր գործընկեր Յունիբանկի կողմից Կանայք բիզնեսում վարկային ծրագրի իրականացումը կբարձրացնի կին ձեռներեցների զարգացման կարեւորությունը Հայաստանի տնտեսության համար: Այն կնապստի նաեւ աշխատատեղերի ստեղծմանը եւ կխթանի կանանց ներգրավածությունը բիզնեսում: Մենք ակնկալում ենք երկարատեւ եւ արդյունավետ համագործակցություն Յունիբանկի հետ», - հավելեց FMO- ի Ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոխհուիզենը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Apple Pay-ը հասանելի է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿԻ հաճախորդների համար
Անհպում վճարում կատարելու համար պարզապես անհրաժեշտ է iPhone-ը կամ Apple Watch-ը մոտեցնել վճարային տերմինալին...
WSJ. ԱՄՆ-ն աշխատում է Ռուսաստանի հետ համագործակցելու համար չինական բանկերի դեմ պատժամիջոցների վրա
Ըստ ամերիկացի պաշտոնյաների, Պեկինի օգնությունը Մոսկվային թույլ տվեց վերականգնել իր ռազմարդյունաբերական ներուժը
ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար
Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 7․48%-ից մինչև 10․22%...
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Ամենաշատ