News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը չարտահայտելով ժողովրդի կամքը, ամեն դեպքում արտահայտում է ժողովրդի կամքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, ուժերի իրական հարաբերակցությունը, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանի ասելն այդքան կարեւոր չի, որովհետեւ Երեւանի քաղաքի ընտրություններով մենք դա տեսանք: Տեսանք, որ ժողովուրդը գնաց այն ուժի հետեւից, որին հավատում է: Նախկին իշխանությունների նկատմամբ ատելությունը տարածվեց նույնիսկ ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի վրա: Միթե դա տեսանելի չէ բոլորին: Այսինքն բոլոր այն կուսակցությունները, որոնք ժամանակին եղել են ՀՀԿ-ի կողքին, ընդհանուր թիմ են կազմել, բոլորն արժանացան այդ վերաբերմունքին: Սրանից պետք է հետեւություն անել: Առնվազն մարդը պետք է կույր լինի, որ դա չտեսնի»:

Ճշտող հարցին, թե ասյինքն համաձա՞յն եք, որ այսօրվա ԱԺ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Չարտահայտելով ժողովրդի կամքը, ամեն դեպքում արտահայտում է ժողովրդի կամքը: Ուզում ենք որ ճիշտ լինի, նորմալ քննարկում լինի, որ եթե թերություններ կան, որոնք հաճախ լինում են եւ որեւէ մեկը դրանից պաշտպանված չի, ինչու չէ, թող այս ամբիոնից հնչի: Դա ի՞նչ վնաս կբերի պետությանը: Ես չեմ անի որեւէ քայլ, որը կվնասի իշխանությունների ուղուն, վնասի մեր երկրի զարգացմանը: Եթե նույնիսկ ՀՀԿ-ն նման բան անի, որին չեմ հավատում, ես չկամ այդ ցուցակի մեջ»:

Ինչ վերաբերում է ԱԺ լուծարմանը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններին, Ալիկ Սարգսյանն ասաց. «Ամեն դեպքում, ես ՀՀԿ խմբակցության անդամ եմ, ուզում եմ ռեալ գնահատեք, ի՞նչ եք կարծում, հիմա պետք է առաջինը գոռայի, ասեի՝ շուտ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ արե՞ք: Ուզում եք իմանալ՝ դա ինձ համար տաք է, թե սա՞ռը այս պահին: Ինձ համար ընդհանրապես միեւնույն է: Ես հաճույքով կապրեմ սովորական իմ մարդկային կյանքով, ինձ այս ԱԺ շենքն առանձնապես որեւէ բան չի տալիս, բացի չարչարանքից: Ես հիմա հանգիստ կարող էի մի տեղ իմ ժամանակն անցկացնել: Բայց մի շտապեք, դրա մեջ էլ վտանգներ կան: Ես չեմ ուզում, որ դա տարերային բնույթ կրի եւ ազդի, որ ինչ-որ մեթոդներով երկիրը տանի ցնցումների: Որպես հայ մարդ իրավունք ունե՞մ դա զգամ եւ չուզեմ, որ դա լինի:

Ես շատ կուզենամ, որ բանակցությունների շնորհիվ այս հարցը լուծվի, եւ երկիրը իր բնականոն ուղիով ընթանա: Իսկ թե հետո ինչ Ազգային ժողով կունենանք, դա իմ քննարկելու թեման չի, Աստված ձեզ հետ, հետո այդ մասին կխոսենք առանձին, այդ անգամ արդեն որեւէ այգում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ