News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանում որեւէ մեկը չի կարող դառնալ ապօրինի գաղտնալսման զոհ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ պատգամավոր, ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը։

Նշենք, որ ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ուսումնասիրության նպատակով։

Անդրադառնալով հանձնաժողովի ամբողջական կազմի մասին հարցին՝ Կոստանյանը հայտնեց. «Սկզբնապես մենք կազմեցինք հարցումների ցուցակը, բովանդակությունը եւ հարցումների արդյունքում ստացված տեղեկատվության հիման վրա կազմելու ենք հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակը, յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրության արդյունքում առաջանալու է այլ պաշտոնատար անձանց հրավիրելու անհրաժեշտություն։

Խոսքը հատկապես հեռախոսային խոսակցությունների գաղտնիության ապահովման եւ դրանց համար պատասխանատու սուբյեկտների ներգրավման մասին է, որովհետեւ մեզ համար առաջնահերթ է սահմանադրական եւ ազգային անվտանգությունը»։

Նա հավելեց, որ քննարկման առարկա կդառնան նաեւ նախկինում տեղի ունեցած ապօրինի գաղտնալսումները։

Հարցին՝ արդյոք հրավիրվելու են նաեւ ԱԱԾ տնօրենը, ՀՔԾ պետը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դատավորը, որի մասին խոսվում էր գաղտնալսված հեռախոսազրույցում, Քննիչ հանձնաժողովի նախագահն ասաց. «Տրամաբանական է, որ նշյալ անձինք ինչ–որ մի փուլում հրավիրվելու են հանձնաժողովի նիստին»։

Ճշտող հարցին, թե նաեւ վարչապետը կհրավիրվի՞, նա արձագանքեց.  «Ցանկացած սուբյեկտ, կապ չունի՝ ում մասին է խոսքը»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ