News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՌԴ պետդուման հավանություն է տվել նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին կենսաթոշակային բարեփոխման օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին։ Մասնավորապես, պատգամավորները սատարել են կենսաթոշակային տարիքը կանանց համար 63-ի փոխարեն 60 տարեկանը սահմանելու առաջարկը, փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Առաջարկն ընդունվել է միաձայն, դրա օգտին քվեարկել է 385 պատգամավոր, «դեմ» կամ «ձեռնպահ» քվեարկողներ չեն եղել։

Պետդուման հուլիսի 19-ին առաջին ընթարցմամբ հավանություն է տվել օրինագծին, որով կենսաթոշակային տարիքը կանանց համար 55-ից սահմանվում էր 63-ը, տղամարդկանց համար՝ 60-ից 65-ը։

Վլադիմիր Պուտինը օգոստոսի վերջին առաջարկել էր մեղմել բարեփոխումը՝ կանանց համար կենսաթոշակային տարիքը սահմանելով 60-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ