News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մալազիան կարող է դառնալ առաջին երկիրը, որը բժշկական նպատակներով օրինականացնում է մարիխուանայի օգտագործումը:

Երկրի կառավարությունը այս հարցի վերաբերյալ պաշտոնական բանակցություններ է սկսել օրգանական թմրամիջոցի արժեքը պարզելու համար, ինչը կարող է փոխել գոյություն ունեցող օրենքները, որոնք մարիխուանայի վաճառքի եւ օգտագործման համար երկար ժամկետով ազատազրկում եւ նույնիսկ մահապատիժ են նախատեսում:

Բնական ռեսուրսների նախարար Քսավյե Ջայակումարը Bloomberg-ին ասել է, որ անցած շաբաթ կառավարությունը համառոտ քննարկել է այդ հարցը` վկայակոչելով արեւմտյան երկրներում մարիխուանայի վերաբերյալ օրենսդրության օրինակները: Ըստ նրա, մարիխուանան պետք է օրինականացվի բժշկական նպատակներով օգտագործելու համար:

Թմրամիջոցների վերաբերյալ հանրային բանավեճերը սկսվեցին 29-ամյա Մուհամմադ Լուքմանի մահվան դատավճռից հետո, որին բռնել էին կանաբիսի յուղի տարածման ժամանակ: Այն հիմնականում օգտագործվում է քաղցկեղով հիվանդների կողմից:

Այս դատավճիռը նույնպես դրդեց վարչապետ Մահաթհիր Մոհամադին նախաձեռնել թմրամիջոցների մասին օրենքների վերանայումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ