News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջյանը։

«Բեզջյանի առաջնորդությունն ու բացառիկ լիազորությունները մեր հիմնադրամի զարգացման հաջորդ փուլի բանալին են։ Անհամբեր սպասում եմ Ռիչարդի հետ սերտ աշխատանքին՝  Հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ հանուն մեր գյուղերի երիտասարդների,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գարո Արմենը։- Հայաստանի  գյուղերի հզորացումը երկրի տնտեսության շարժիչն են, բարգավաճման ու խաղաղ ապագայի գրավականը»։

Ռիչարդ Բեզջյանը երեւանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առեւտրի, իսկ այժմ նաեւ՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարեւոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն էլ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը, քանի որ նա տարբեր ոլորտներ եւ ուղղություններ առաջնորդելու մեծ փորձ ունի։

«Նորարարական մոտեցումը, ահռելի ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ներդրել են գյուղական համայնքների զարգացման գործում, անգնահատելի են։ Սա ուղենշային մոտեցում է, որ մի օր կորդեգրեն շատ երկրներ։ Ինձ համար պատիվ է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը։ Սա հնարավորություն է բարին գործել երեխաների, ընտանիքների, հայրենիքի ու աշխարհի համար»,- նշեց ՔՈԱՖ-ի նորանշանակ նախագահ Ռիչարդ Բեզջյանը։

Ռիչարդ Բեզջյանը կրթություն է ստացել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ Բոստոնի Հյուսիսարեւելյան համալսարանի էլեկտրական ինժեներիայի ու համակարգչային դիզայնի բաժնում։ Իր կարիերան նշանավորվում է շուրջ երեք տասնամյակի նորարարական գործունեությամբ, սկսած առաջին՝ Graphics Software ընկերությունից մինչեւ Հայաստանում 1990 թ. «Բումերանգ» գիտահետազոտական կենտրոնի հիմնումը։ Աճի հեռանկարները նկատի առնելով՝ 2007 թ. իր տիկնոջ՝ Ռուբինայի ու երեք երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան ու հիմնել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS) ընկերությունը։

Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կազմակերպությունը վերածվել է Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի, որն այսօր համարվում է Հայաստանում եւ տարածաշրջանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող խոշորագույն կազմակերպություններից մեկը: Կենտրոնի թվով 300 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում եւ մշակում եմ նոր ծրագրեր, եւ մատակարարում ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ:

Տպել
Ամենաշատ