News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության  նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, ընդունել է «Վերջ երեխաների նկատմամբ բռնությանը» գլոբալ գործընկերության երկրների ներգրավման ղեկավար Սաբինե Ռակոտոմալալային: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԱՆ  «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի տեղակալ Գայանե Հովակիմյանը:

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը բարձր է գնահատել UNICEF-ի կողմից իրականացվող այս ծրագիրը՝ նվիրված երեխաների հանդեպ բռնության դեմ պայքարին, նրանց իրավունքների պաշտպանությանը: Փոխնախարարը հանդես է եկել նաեւ  տվյալ ոլորտում ակտիվ համագործակցության  առաջարկով եւ ընդգծել, որ Արդարադատության նախարարության կողմից իրականացվող բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններում իրենց դերն ու նշանակությունն են ունեցել միջազգային կազմակերպությունները, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, շահագրգիռ անձինք:

Սուրեն Քրմոյանը նշել է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է խնդիրների լուծման օրենսդրական փաթեթ, սակայն այն կյանքի կոչելու համար անհրաժեշտ են նաեւ  հստակ գործիքներ եւ մեխանիզմներ: Փոխնախարարը անդրադարձել է նաեւ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքով լուծումներ առաջարկող դրույթներին, երեխաների նկատմամբ ֆիզիկական եւ հոգեբանական  բռնության  խնդիրներին, անչափահասների արդարադատությանը, իրավախախտում թույլ տված անչափահասների համար իրականացվող մի շարք աշխատանքներին:

Սաբինե Ռակոտոմալալան կարեւորել է Հայաստանի մասնակցությունը երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման թեմայով UNICEF-ի կողմից իրականացվող միջոցառումներին, ինչպես նաեւ մատնանշել է այն ուղղությունները, որոնցով մասնավորապես նախատեսվում է աշխատել Արդարադատության նախարարության հետ:

Հանդիպման ընթացքում փորձի փոխանակման պայմանավորվածություն է ձեռք բերվել, ինչպես նաեւ  անդրադարձ է կատարվել առցանց հարթակում երեխաների իրավունքների պաշտպանությանը:

Տպել
Ամենաշատ