Instagram Lite-ում եւ սոցիալական ցանցի վեբ տարբերակում ծանուցումներ կհայտնվեն, հաղորդում է Life-ը՝ վկայակոչելով Android Police-ին:
Համակարգչով մտնելու դեպքում բրաուզերի միջոցով կառաջարկվի ակտիվացնել նոր բաժանորդների, հավանումների եւ մեկնաբանությունների մասին ծանուցումները: Նույնը կլինի նաեւ հավելվածի Lite տարբերակում: Հաղորդվում է, որ դրանում նման հնարավորությունն արդեն հասանելի է:
Instagram Lite-ը ցածր արտադրողականությամբ եւ փոքր ծավալով օպերատիվ հիշողություն ունեցող հեռախոսների համար պարզեցված տարբերակ է: Ֆունկցիոնալության տեսանկյունից այն սահմանափակումներ ունի. դուք չեք կարող շփվել դիրեկտում եւ տեսանյութեր բեռնել: Նման սահմանափակումներ կան նաեւ սոցցանցի վեբ տարբերակում: