News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքի տեմպը գոհացուցիչ չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 26-ին, իսպանական «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության շինարարության գծով տնօրեն Խոսե Ալբերտո Կառասկոյի եւ ծրագրի ղեկավար Սանտիագո Զուբիյագա Ռոդրիգեսի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը քննարկել են «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ում իրականացվող աշխատանքների մանրամասները: Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ չնայած իրենց ընկերության որոշ ֆինանսական խնդիրներին, այս նախագծի իրականացման նպատակով բանկերը շարունակում են իրենց միջոցներ տրամադրել: Սակայն ներկայում կան որոշակի տեխնիկական խնդիրներ՝ կապված ոռոգման ջրի խողովակների տեղափոխման եւ դրա հետեւանքով հողերի օտարման գործընթացի հետ:

Նախարարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու բոլոր նմանատիպ խնդիրների շուտափույթ լուծմանը եւ առաջարկել նախարարության մասնագետների հետ քննարկել խնդրահարույց կետերը:

Աշոտ Հակոբյանն անդրադարձել է աշխատանքի ներկա տեմպին, որն, ըստ նրա, գոհացուցիչ չէ: Նախարարը նշել է, որ ի տարբերություն 3 ամիս առաջվա պատկերի, Տրանշ 3-ում չինական ընկերության կողմից իրականացվող աշխատանքները ծավալային առումով մի քանի անգամ գերազանցում են Տրանշ 2-ում կատարվող աշխատանքներին: Տրանշ 2-ի աշխատանքների տեմպը վերականգնելու նպատակով նախարարը խոստացավ ձեռնարկել գործուն միջոցառումներ:

Աշոտ Հակոբյանի խոսքով՝ այս ծրագրի իրականացման ընթացքում հապաղել չի կարելի. ժամկետը բավական սուղ է, իսկ հետաձգումները՝ անցանկալի: Ընդ որում՝ տեմպի բարձրացումը չպիտի լինի որակի հաշվին:

Նախարարը խոստացավ առաջիկա օրերին այցելել շինհրապարակ՝ բոլոր խնդիրներին տեղում ծանոթանալու եւ հույս հայտնեց, որ աշխատանքները կընկնեն նախկին հունի մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ