News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սիրիայում Իլ-20 հետախույզ ինքնաթիռի կործանման շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ Իսրայելն ու Ռուսաստանը շարունակում են շփումները: Այդ մասին տեղական Իններորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է հրեական պետության պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը:

Նա կրկին հերքել է Իսրայելի զինված ուժերի ներգրավվածության մեղադրանքները ողբերգությանը, որը 15 ռուս զինվորականի կյանք է խլել, մեղադրել է Սիրիայի զինված ուժերին եւ ընդգծել, որ Իսրայելը հակամարտությունների իրավիճակների կանխման ուղղությամբ կատարում է Ռուսաստանի հետ բոլոր պայմանավորվածությունները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Վերջին տարիներին Սիրիայում մենք 200 անգամ հարձակվել ենք իրանական օբյեկտների կամ Հըզբոլլահի (լիբանանյան շարժման) օբյեկտների վրա: Ոչ մի ռուս զինվոր անգամ քերծվածք չի ստացել, քանի որ մենք շատ խստորեն դիմանում ենք բոլոր պայմանավորվածություններին, բոլոր շփումներին, ամբողջ համակարգմանը, ռուսական կողմի հետ փոխգործակցության բոլոր կետերին: Տարօրինակ է, որ 201-րդ անգամ մենք խախտեինք այդ: Ամբողջ պատասխանատվությունը կրում է բանակը (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) », - ասել է նախարարը:

«Ռուսական կողմի  հետ մեր շփումները շարունակվում են փակ ուղիներով», - ավելացրեց նա:

Հարցին, արդյոք Իսրայելը կշարունակի նոր իրավիճակում Սիրիայում գործել, ինչպես դա արել է մինչ օրս, Լիբերմանը պատասխանել է. «Մենք միշտ պաշտպանելու ենք մեր շահերը: Մենք չենք կարող մեր անվտանգության խնդիրների հարցում փոխզիջումների գնալ մեր աշխարհագրության, տեղագրության, երկրի չափերի տեսանկյունից»:

Նախօրեին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հանձնարարել էր երկրի զինված ուժերին շարունակել պայքարել Սիրիայում իրանական ռազմական ներկայության դեմ` Ռուսաստանի հետ պահպանելով անվտանգության հարցերի վերաբերյալ համագործակցությունը:

Միջերկրական ծովի ափից 35 կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռուսական Իլ-20-ը սեպտեմբերի 17-ին Խմեյմիմ օդակայան վերադառնալիս ոչնչացվել էր: Այդ ժամանակ չորս իսրայելական F-16 կործանիչները հարձակվել էին Լաթաքիայում սիրիական օբյեկտների վրա: Ընդ որում, ըստ ՌԴ Պաշտպանության նախարարության, Իսրայելը ռուսական կողմին օդային հարվածի մասին տեղեկացրել է միայն դրանից մեկ րոպե առաջ՝ չհայտնելով  F-16 կործանիչների գտնվելու վայրի մասին:

ՌԴ Պաշտպանության նախարարությունը նշել է, որ ռուսական ինքնաթիռով պաշտպանվելով, իսրայելական օդաչուները այն Սիրիայի հակաօդային պաշտպանության հարվածի տակ են դրել, Իլ-20-ը ոչնչացվել էր 22.03-ին C-200 համալիրի հրթիռի կողմից: Զոհվել է 15 ռուս զինծառայող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ