News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 56 դեպք։

Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 12, անձնական ունեցվածքի գողության 9, ծեծի 6, խարդախության եւ ընտրական իրավունքի խախտման 5-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 3, անձի առեւանգման, կողոպուտի, յուրացման կամ վատնման ու կաշառակերության 2-ական, բնակարանային գողության, խուլիգանության, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծնողի կամ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, պատմության եւ մշակույթի հուշարձաններ վնասելու կամ ոչնչացնելու, անզգուշությամբ վնաս պատճառելու եւ 16 տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 3, կամավոր ներկայացել է 2 հետախուզվող:

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 13-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ