News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱԺ-ի Քննիչ հանձնաժողովի հերթական նիստն ավարտվեց: Հաստատվեց հաջորդ նիստի օրակարգը:

Հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հիշեցրեց, որ անդամները չեն կարողանա նիստի ընթացցքի վերաբերյալ տեղեկատվության եւ մանրամասներ տրամադրել ԶԼՄ-ին այն դեպքում, եթե դրանք փակ ռեժիմով տեղի ունենան:

Իսկ փակ ռեժիմում կքննարկվեն քննության գաղտնիք պարունակող  հարցերը, քանի որ հակառակ դեպքում պատգամավորը եւ ԶԼՄ-ները կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին խորհրդարանը հավանություն տվեց Ազգային անվտանգության ծառայության եւ Հայաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարների ապօրինի գաղտնալսման ուսումնասիրման համար հատուկ հանձնաժողով ստեղծելու մասին որոշմանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրեր առաջ համացանցում հրապարակվել էր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի եւ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որտեղ նրանք անդրադառնում են «Մարտի 1»-ի գործին, այդ գործով որպես մեղադրյալներ անցնող Ռոբերտ Քոչարյանի կալանավորման խնդրին, նաեւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի եւ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործերին: Ձայնագրության իրական լինելը ընդունել է ինչպես վարչապետ Նիկոլ Փաշինյանը, այնպես էլ զրույցի մասնակիցները:

Զրույցի ընթացքում Վանեցյանը զրուցակցին ասում է Քոչարյանին բանտարկելու անհրաժեշտության մասին: Դրանից բացի, զրուցակիցները քննարկում են Խաչատուրովի կալանավորման հարցը: Վանեցյանը նշում է, որ այս դեպքում պետք է զգույշ լինել, քանի որ Մոսկվայի հետ հարաբերությունները փչացնելու հավանականություն կա: ՀՔԾ ղեկավարը հանգստացնում է՝ վստահեցնելով, որ Խաչատուրովի կալանավորման համար բոլոր հիմքերը կան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ