News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ժամկետային զինծառայող Վանիկ Գեւորգյանի մահվան գործով կա մեղադրյալ։

NEWS.am–ի հետ զրույցում Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վանիկ Գևորգյանի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։

«Զինծառայողի դին հայտնաբերվել է 02.09.2018թ., ժամը 20:55-ի սահմաններում՝ N զորամասի 2-րդ հրետանային դիվիզիոնի նախկին զորանոցի չշահագործվող շենքում քողով /պարանով/ կախված վիճակում: Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային ծառայողի կողմից կանոնագրքային հարաբերությունները խախտելու, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը»,– ասաց Սոնա Տռուզյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Պետությունը հրաժարվում է բացահայտել լեյտենանտ Արտակ Նազարյանի սպանությունը. Ծովինար Նազարյան
Արդարադատության համակարգը մեծ անակնկալ կաներ մեզ, եթե չարհամարհեր ՄԻԵԴ-ի քննադատությունը եւ չշարունակեր «նախկիններից» եկած ավանդույթը…
Պարտադիր ժամկետային զինծառայողի սպանության գործը դատախազն ուղարկել է դատարան
2024 թվականի հունվարի 29-ին հաստատել է ՀՀ ՊՆ զորամասի մարտական դիրքում...
Ամենաշատ