Աշխատանքային այցով Փարիզում գտնվող Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել ֆրանսիական հանրահայտ «Դասո» (Dassault) ընկերության ղեկավար Օլիվիեր Դասոյի հետ։
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համատեղ գործակցության կոնկրետ ծրագրի վերաբերյալ, որի մանրամասները կքննարկվեն եւ կներկայացվեն առաջիկա շաբաթների ընթացքում։