ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 26-ին, կազմել է 481.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ մնացել է անփոփոխ: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 566.58 դրամ (նվազել է 0.04 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.82 դրամ (աճել է 0.29 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.32 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 221.29 դրամ, ոսկի՝ 18,612.3 դրամ, պլատին՝ 12,806.7 դրամ: