News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Պաշտոնատար անձինք ստեղծում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հաջորդ հանդիպման հիմքը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ հավելելով, որ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հոկտեմբերին:

«Մենք բոլոր ջանքերը ներդնում ենք՝ համոզվելու համար, որ պայմանները ճիշտ կձեւակերպենք, որպեսզի կարողանանք գագաթնաժողովի ժամանակ հնարավորինս շատ բանի հասնել: Սակայն մենք հույս ունենք, որ հանդիպումը տեղի կունենա առաջիկայում: Հնարավոր է հոկտեմբերին կամ մի փոքր ավելի ուշ»,- ասել է Պոմպեոն CBS This Morning-ի հետ հարցազրույցում:

Ի պատասխան հարցին՝ Կիմը կհամաձայնվի՞ միջազգային տեսուչներին թույլ տալ մտնել միջուկային պոլիգոններ, Պոմպեոն նշել է. «Այո՛: Մենք այդ ստուգման մասին խոսել ենք ամենասկզբից: Մենք չենք պատրաստվում պարկի մեջ խոզ գնել: Մենք պատրաստվում ենք դա ճիշտ անել»,- հավաստիացրել է Պոմպեոն՝ նշելով, որ մոտ ժամանակներում Փհենյան կայցելի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ