News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչեւ այս տարվա ավարտ քիչ հավանական է, պետք է աշխատել 2019 թվականի համար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան, սակայն հստակ ժամկետներ չի քննարկվել»,–ասել է Ուշակովը ճեպազրույցի ժամանակ։

«Նկատի է առնվել, որ նախագահները կհանդիպեն ոչ միայն Դուշանբեում (ԱՊՀ գագաթնաժողովին), այլ նաեւ Աստանայում ՀԱՊԿ նստաշրջանին։ Դա մեկ, եւ դեկտեմբերին Մոսկվայում նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողով, որը նույնպես հնարավորություն է տալիս առաջնորդներին մտքեր փոխանակել, առնվազն կարճ ժամանակով։ Այցի հարցը կամ ինչ–որ ժամկետների մասին դեռեւս չի քննարկվել...Կարծում եմ, որ, հնարավոր է, այցի մասով տեղին կլինի սպասել հաջորդ տարում»,–հավելել է նա։

Նա հիշեցրել է, որ ՌԴ առաջնորդի ու ՀՀ վարչապետի վերջին հանդիպումը բոլորովին վերջերս է կայացել. «Այս տարի նրանք արդեն 3 անգամ հանդիպել են, բավականին հիմնավոր քննարկումներ են ունեցել»,–շեշտեց Ուշակովը։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կժամանի պաշտոնական այցով։ Հաստատելով սպասվող այցը՝ ԱԳՆ մամուլի քարտուղարն, այնուամենայնիվ, որեւէ հստակություն չմտցրեց։ Այցը նախատեսվում է մոտ ժամանակներս, իսկ թե երբ, Բալայանը չնշեց։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանի երդմնակալությանը մասնակցեցի, որովհետև ստացել էի հրավեր, բայց Պուտինից հրավեր չեմ ստացել. Փաշինյան
Ես ՌԴ նախագահից հրավեր չեմ ստացել, բայց հրավեր ստանայի նաև․․․
Չեմ կարծում, թե պետք է ամեն տարի մասնակցեմ Մայիսի 9-ի միջոցառմանը Մոսկվայում. ՀՀ վարչապետ
Անցած տարի մասնակցել եմ Մայիսի 9-ի միջոցառմանը...
Այս ընթացքում կան բազմաթիվ կուտակված խնդիրներ․ Փաշինյանը՝ Պուտինի հետ նախատեսված հանդիպման մասին
Վաղը ես մեկնելու եմ Մոսկվա՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, նաեւ․․․
Վարչապետին թույլ չեն տվել մեկնել ՌԴ նախագահի երդմնակալությանը, կամ ինքը չի ուզել. «Հայաստան»
Փաշինյանին հավանաբար թույլ չեն տվել...
Օրակարգ բերել ՀՀ-ից ռուսական ռազմակայանը և ՌԴ բոլոր զինծառայողներին դուրս հրավիրելու հարցը. հայտարարություն
Կիսելով հատվածական սահմանազատման դեմ ընդվզող քաղաքացիների արդար ցասումը...
Ինչ ասել եմ՝ ճիշտ եմ ասել, պատրաստ եմ նորից կրկնել. Ալեն Սիմոնյանը՝ հակառուսական հայտարարությունների մասին
Եթե որոշ երկրներում իշխանությունները չեն ներկայացնում ժողովրդին, դա իրենց խնդիրն է, իրենց պատկերացումներն այդպիսին են...
Ամենաշատ