News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը, ինչպես նաեւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նոր ղեկավարությունը հնարավոր ամեն ինչ անում են, որպեսզի լուծեն դեպի Հայաստան ավիատոմսերի թանկության խնդիրը։ Այս մասին Մոսկվա-Երեւան-Մինսկ-Աստանա հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը՝ պատասխանելով բելոռուսական լրագրողների այն հարցին, թե չեն խանգարում արդյոք կապերի զարգացմանն ու զբոսաշրջիկների հոսքի ավելացմանը դեպի Հայաստանն ավիատոմսերի բարձր գները։

Արսեն Գասպարյանը նշել է, որ իրենք տեղյակ են երեւանյան «Զվարթնոց» օդանավակայանի թանկության մասին։

Այդուհանդերձ, Գասպարյանն ասել է, որ վերջին տարիներին հանրապետություն այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է, եւ չվերթների աշխարհագրությունն ընդլայնվել է։

«Սակայն զբոսաշրջային հոսքի առավել ընդլայնման համար անհրաժեշտ է մի քանի գործոնների առկայություն, այդ թվում՝ ավիատոմսերի մատչելի գներ»,- պարզաբանել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը։ Արսեն Գասպարյանը հավաստիացրել է, որ կառավարությունը եւ ՔԱԳՎ-ն առավելագույն ջանքեր են գործադրում այդ խնդրի լուծման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ