News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը Նյու Յորքում մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, հանդիպել է Վանուատուի արտաքին գործերի և առևտրի նախարար Ռալֆ Ռեգենվանուի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի լրատվական ծառայությունը։

Արտգործնախարարները քննարկել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր՝ ընդգծելով միջազգային կառույցներում ակտիվ և արդյունավետ փոխգործակցության կարևորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակե; Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում համագործակցության շուրջ, անդրադարձել Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, նախատեսվող միջոցառումներին, օրակարգին և մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին:

Նախարար Մնացականյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները և առաջիկա նախաձեռնությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ