News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի նիստում հավանություն տվեց «Ընտաներկան օրենսգրքում» փոփոխությունների նախագծին, որը նախատեսում է, որ ամուսինները կարող են առանց դատարան դիմելու ամուսնալուծվել, եթե կա փոխադարձ համաձայնություն:

Նշենք, որ այսօր գործող կարգավորումներով, ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե անգամ ամուսինները ցանկանում են փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծվել:

Այս փոփխությամբ առաջարկվում է ամուսնալուծության վերաբերյալ ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում դատական կարգով ամուսնալուծվելու հնարավորություն նախատեսել միայն այն դեպքերում, երբ առկա է օրենքով կանխորոշված շահերի հաշվառման եւ պաշտպանության անհաժեշտություն, այսինքն՝ ամուսնալուծության հետ միաժամանակ ներկայացվել են նաեւ Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված վեճերի հետ կապված պահանջներ:

Եթե չկան այդպիսի պահանջներ, ապա ամուսնալուծության վերաբերյալ փոխադարձ համաձայնության առկայությունը հիմք է քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում ամուսնալուծությունը գրանցելու համար:  Այդ պարագայում ամուսնալուծությունը կատարվում է մեկ օրվա ընթացքում:

Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը 2015-2017 թվականներին ամուսնալուծությունների թիվը դատարաններում կազմել է տարեկն մոտ 1430, որոնցից փոխադարձ համաձայնությամբ ամուսնալությունների թիվը եղել է 400:

Նշենք, որ մի շարք երկրների ամուսնաընտանեկան իրավակարգավորումների ուսումնասիրությունը վկայում է, որ ամուսնությունն առավելապես լուծվում է դատական կարգով` ամուսիններից մեկի` ամուսնալուծվելու վերաբերյալ համաձայնության բացակայության պարագայում: Ինչ վերաբերում է փոխադարձ համաձայնությամբ ամուսնալուծությանը` ապա այդ դեպքերում նախատեսվում են արտադատական որոշակի ընթացակարգերի միջոցով վեճերի լուծման ընթացակարգեր (օրինակ` ՔԿԱԳ մարմիններ, նոտար):

Ամուսինների փոխադարձ համաձայնության առկայության դեպքում արտադատական կարգով ամուսնալուծության իրականացման սահմանափակումներ նախատեսվում են միայն երեխաների շահերի պաշտպանության եւ օրենսդրորեն կանխորոշված որոշակի շահերի հաշվառման նկատառումներից ելնելով (ում հետ են ապրելու երեխաները, երեխաներին եւ (կամ) անաշխատունակ անապահով ամուսնուն պահելու համար ապրուստի միջոցները հոգալու կարգը, այդ միջոցների չափերը կամ ամուսինների ընդհանուր գույքի բաժանումը):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ