News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակներում ՊԲ մի շարք զորամասերում, հանրապետության գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ, սեպտեմբերի 25-ից մեկնարկել են տեսչական ստուգումներ:

Արցախի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դրանք նպատակ են հետապնդում ստուգել նշված կառույցների ունակությունները առաջադրված ուսումնամարտական խնդիրների կատարման առումով, ունենալ մարտական պատրաստականության իրական պատկերը, ինչը հնարավորություն կտա վերադասին ենթակա ստորաբաժանումներին խնդիրներ առաջադրելիս լինել առավել հասցեական եւ ուսումնական ծրագրերն ու զորքերի ամենօրյա գործունեությունը կյանքի կոչել արդյունավետության առավել բարձր ցուցանիշներով:

Տեսչական ստուգումների արդյունքում մասնավոր ուշադրության կենտրոնում  են  լինելու մարտական խնդիրների կատարման հետ կապված ոլորտները, ինչպես նաեւ հրամանատարական պատրաստության, թիկունքային ապահովման եւ զորքերի ծառայության հարցերը: Առանձին ուշադրություն է դարձվելու նաեւ զորամասերում առկա  սպառազինության ու ռազմական տեխնիկայի սպասարկման ու շահագործման ուղղություններին, մասնավորապես մարտական պայմաններում այն գործարկելու անձնակազմի հմտություններին ու տեսական գիտելիքներին:

Տեսչական ստուգումները ՊԲ զորամասերում շարունակվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ