News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

 

Չնայած ծիծաղին, որով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին այս շաբաթ դիմավորեցին ՄԱԿ-ի ԳԱ-ում, Իրանի հասցեին նրա կողմից հնչեցված սպառնալիքներն ու վիրավորանքները ծիծաղելի չեն: ԱՄՆ-ը նախագահը կանխամտածված, մանրակրկիտ  ծրագրված եւ շատ վտանգավոր արշավ է սկսել իրանական ռեժիմին սադրելու, վախեցնելու եւ ի վերջո տապալելու համար, Guardian-ում գրում է Սիմոն Թիսդալը:

Թրամփի բառային հարձակումները ուղեկցվում են ԱՄՆ-ի պատժամիջոցներով, որոնք վնաս են հասցնում սովորական իրանցիներին, իսկ գագաթնակետը կհասնի նոյեմբերին՝ իրանական նավթի արտահանման համընդհանուր արգելքով:

Այդ ժամանակ կոշտ ուղղության կաղմնակիցները, որոնց մինչ օրս այս կամ այն չափով զսպում էր Իրանի նախագահ  Հասան Ռոհանին, կարող են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը:

Պարսից ծոցում անմիջական զինված դիմակայության սարսափելի հեռանկարը օր օրի աճում է: Իրանի միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս  գալուց հետո  Թրամփը Իրանին թիրախ է դարձրել՝ միաժամանակ փորձելով արդարացնել իր ապակառուցողական դիրքորոշումը:

Նա պնդում էր, որ Իրանը խախտում է իր պարտավորությունները  համաձայնագրի շրջանակում, ինչը ԱԷՄԳ-ն կտրականապես հերքել է:  Առանց որեւէ ապացույցի, Թրամփը նշում է, որ ճնշման նրա մարտավարությունը ստիպում է Իրանին փոխել իր վարքը Սիրիայում, Եմենում եւ Լիբանանում:

Այժմ հիասթափված լինելով խաղաղության խնդրանքի մասին՝ Իրանի լիովին կանխատեսելի մերժումից, նա բարձրացնում է տոկոսադրույքները՝ նրա  առաջնորդներին մեղադրելով «քաոս, մահ եւ կործանում» տարածելու մեջ:

Թրամփը հրապարակավ հերքում է, որ ռեժիմի փոփոխություն է նախատեսում: Սակայն վարչակազմի այլ ներկայացուցիչներ՝ ինչպիսիք են ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ավելի անկեղծ են:

 «Ամերիկյան քաղաքականությունը պետք է վերջ դնի Իրանում 1979 թվականի Իսլամական հեղափոխությանը  մինչեւ դրա 40-ամյակը», - հունվարին գրել էր Բոլթոնը: «Մեր նպատակը Իրանի վարչակարգի փոփոխությունն է»:

ՄԱԿ-ում Թրամփի ելույթից հետո Բոլթոնն ասել էր. «Թող իմ ուղերձը Իրանին հստակ լինի. մենք հետեւում ենք, եւ մենք կգանք քո հետեւից»՝ Իրանին դժոխք խոստանալով Միացյալ Նահանգների եւ նրա դաշնակիցների դեմ ոտնձգությունների դեպքում:

Թրամփը նորեկ է միջազգային գործերում, անկասկած, նա խաբվել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հակաիրանական հռետորաբանությանը եւ Միացյալ Նահանգներում Իսրայելի մի քանի կողմնակիցներին: Նեթանյահուն պարբերաբար Իրանին ներկայացնում է որպես սպառնալիք Իսրայելի գոյություն համար:

Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքում եւ Պարսից ծոցի մյուս միապետություններում նույնպես շահել են շիա Թեհրանի դեմ ազդեցության համար իրենց դարավոր, տարածաշրջանային պայքարում նրա անմտածված աջակցությունից:

Սակայն խաղում կան նաեւ այլ գործոններ: Ինչպես եւ Նեթանյահուն, Թրամփը կարող է իրանական «սպառնալիքի» շահարկման դեպքում քաղաքական առավելություններ տեսնել:

ՄԱԿ-ում նրա ելույթը, որի ընթացքում նա պարծենում էր իր վարչակազմի ձեռքբերումներով, ուղղված էր ավելի շատ ներքին, քան միջազգային լսարանին: Թրամփը, անշուշտ, նկատի ուներ նոյեմբերի սկզբի  միջանկյալ ընտրությունները, քանի որ դեմոկրատների հաղթանակը սպառնում է իր նախագահությանը:

«Հոկտեմբերյան անակնկալը» ընտրությունների ընթացքում ԱՄՆ-ի քաղաքականությունում հին ավանդույթ է: Եթե գործերը վատ են ընթանում, Թրամփը դեմ չի լինի  հաջորդ ամիս միջազգային ճգնաժամին, երկիրը համախմբելու համար: Իրանն այս համատեքստում ընտրվել է որպես թիրախ:

Թրամփի անսահման ես–ը եւս մեկ բացասական տարր է, որն ազդում է իրադարձությունների վրա։ Ամենայն հավանականությամբ, նա կարծում է, որ Հասան Ռոհանիին կամ բարձրագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին հնարավոր է բանակցությունների սեղանի մոտ բերել ճնշումների միջոցով, իսկ այնուհետեւ օգտագործելով սեփական անձնական հմայքը նրանց համոզել, ինչպես եղավ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Այդուհանդերևձ, Կիմի հետ ոչ մի իրական զուգահեռ չկա, որը շատ ավելի թույլ դիրքում էր եւ Սինգապուրում հմտորեն օգտագործեց Թրամփի սնապարծությունը։ Ամեն դեպքում, նման մտածողությունը մատնում է իրանի պատմության, բնույթի եւ քաղաքական մշակույթի ճակատագրական չիմացությունը։

Իրանի ժողովուրդը չի գայթակղվի ռեժիմը փոխելու ամերիկացիների անձնապաստան կոչերով։

Իրանցիներն, անկասկած, արժանի են ավելի պատասխանատու եւ պակաս ռեպրեսիվ կառավարության։ Սակայն նրանք Վաշինգթոնի ցուցումով երկրորդ հեղափոխություն չեն իրագործի՝ ուղղակի այն նպատակով, որ բավարարեն Թրամփի ազատության եւ ժողովրդավարության մասին ոչ անկեղծ, հում գաղափարները։

Թրամփի ճնշման մարտավարության վտանգավորությունը ցույց տվեցին զարգացումները անցած հանգստյան օրերին Ահվազում ահաբեկչությունից հետո։ Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնեց տեղական խմբավորումը։ Սակայն ներկայիս լարվածության շնորհիվ միջադեպը միջազգային երանգավորում ստացավ՝ ԱՄՆ–ին, սաուդներին եւ տարածաշրջանի այլ երկրներին ուղղված մեղադրանքների ֆոնին։ Եթե չլիներ Ռոհանիի այցը Նյու Յորք, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հնարավոր է, հատուցման հարձակում սկսեր։

Ուստի կարելի է պատկերացնել այն բանի վտանգավորությունը, երբ ԱՄՆ–ն էմբարգո սահմանի իրանական նավթի վրա, ԻՀՊԿ–ն կփորձի որպես հատուցում արգելափակել Հորմուզի նեղուցը։ Կարող է թիրախավորվել նաեւ Բահրեյնում ԱՄՆ ծովային բազան։ Այդ ժամանակ ի՞նչ կանեն Թրամփն ու Բոլթոնը։ Հաշվի առնելով այսօրվա դրությամբ նրանց չկշռադատված դիրքորոշումը՝ նրանք այլընտրանք չեն ունենա, բացի ուժով արձագանքելը։ Ի վերջո, չկա անմիջական դիվանագիտական երկխոսություն, չկա ողջախոհ խոսելու հնարավորություն։ Սա է ցույց տալիս նրանց հիմար պահվածքը։

Իրանական հարցում ԱՄՆ–ն վանեց եվրոպացի բարեկամներին, ռուս եւ չինացի մրցակիցներին՝ արհամարհելով նրանց խորհուրդները եւ սպառնալով առեւտրային սահմանափակումներով։ Եթե առաջիկայում ինչ–որ բան չփոխվի, ապա Թրամփն իր պատերազմը կստանա պատահաբար կամ դիտավորությամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ