News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 27-ի նիստում  հավանություն տվեց ՀՀ դատական օրենսգրքի փոփոխությունների փաթեթին, որով սահմանվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը ՀՀ նախագահին ներկայացվող դատավորի թեկնածուին որոշելու քվեարկությունը կատարում է բաց, ոչ թե գաղտնի:

Փաթեթը ներկայացրեց Արդարադատության առաջին փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը, ով նշեց, որ այսօրվա գործող կարգավորումներով հստակ սահմանված է, թե ինչպես են դատավորների թեկնածուներն առաջադրվում ՀՀ նախագահին՝ նշանակման. «Օրենսգիրքը հստակ հերթականություն է նախատեսում: Եթե կա դատավոր, որ ռեզերվում է, առաջնահերթ նրան պետք է առաջադրել, հետո նոր մյուսներին: Բայց օրենսգիրքը նախատեսում է, որ առաջադրումը կատարվում է Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, այն էլ գաղտնի քվեարկությամբ:

Պրակտիկայում լինում են դեպքեր, երբ գաղտնի քվեարկություն է իրականացվում եւ օրենքով նախատեսված հերթականությամբ անձը չի առաջադրվում ՀՀ նախագահի նշանակմանը:

Առաջարկում ենք, որ որոշումը կայացվի ոչ թե գաղտնի, այլ բաց, երկրորդ՝ ԲԴԽ անդամները կարող են դեմ քվեարկել այս կամ այն անձի թեկնածությանը, միայն այն հիմքով, որ այդ անձի թեկնածությունը հակասում է սահմանված հերթականությանը: Այսինքն հստակեցնում ենք, թե երբ անձը կարող է չառաջադրվել նախագահի հաստատմանը»,-ասաց նա:

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց, թե եթե օրենքով կա սահմանված հերթականություն, ԲԴԽ-ում քվեարկության իմաստը որն է, ինչին Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Սահմանադրությամբ, ԲԴԽ-ի լիազորությունները սահմանված են, որտեղ նշված է, որ որոշում է կայացնում դատավորի թեկնածուին առաջադրել ՀՀ նախագահին: Այսինքն պետք է ԲԴԽ-ի որոշումը, ավտոմատ չի կարող թեկնածուն առաջադրվել նախագահի հաստատմանը: Հիմա եթե օրենքը հստակ սահմանում է, թե ԲԴԽ-ն ում պետք է առաջադրի ըստ հերթականության, այդ որոշումը պետք է բաց քվեարկությամբ լինի, որ մարդիկ դեմ քվեարկելիս հիմնավորեն, թե ինչու են դեմ տվյալ թեկնածությանը: Գաղտնի քվեարկության ժամանակա հարցը մտնում է փակուղի. Գաղտնի քվեարկությամբ որոշվում է, որ տվյալ անձը չի անցնում, ու անհասկանալի է մնում, թե ինչու է խախտվել հերթականությունը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ