News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հեղափոխությունից հետո բացվել է Հայաստան–ԵՄ համագործակցության նոր էջ, այդ թվում՝ արդարադատության ոլորտի ազատ եւ արդար դառնալու հարցում։ Սեպտեմբերի 27–ին այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ելույթ ունենալով արդարադատության ոլորտում բարեփոխումների շրջանակում Հայաստան–ԵՄ ռազմավարական երկխոսությանը նվիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Պյոտր Սվիտալսկին նշեց այս ուղղությամբ հանրապետությանը պարբերաբար սատարելու ԵՄ պատրաստակամությունը։ Դեսպանը դրական գնահատեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ այլեւս հարցերը չեն լուծվելու դատավորներին զանգելով։ Դեսպանի խոսքով՝ դատավորների ներքին ազատությունը եւ դատարանների անկախությունը առանցքային նշանակություն ունեն։

Սվիտալսկին նշեց նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի կարեւոր դերը։ «Դատական համակարգը պետք է ամբողջությամբ ազատվի կոռուպցիայի ցանկացած դրսեւորումից»,– շեշտեց նա։ Սվիտալսկին անդրադարձավ նաեւ էլեկտրոնային դատավարության ներդրման հարցին՝ նշելով դրա արդյունավետությունը։

Ինչպես նշեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, հեղափոխությունից հետո աշխատանքի առանջնահերթություններից մեկն է արդարադատության ոլորտի հանդեպ բնակչության վստահության վերականգնումը։ Նախարարը նշեց այս ոլորտում բարեփոխումների իրականացման եւ կոռուպցիայի դեմ պայքարի գործում ԵՄ անգնահատելի ավանդը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Փաշինյանը Տոյվո Կլաարի հետ քննարկել է սահմանազատման գործընթացը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի...
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Ֆրանսիայի դեսպանը Գորիսում ծանոթացել է ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին
Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին…
Ամենաշատ