News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը լիահույս է, որ Հյուսիս–հարավ ճանապարհն ի վերջո իր ավարտին կհասցվի։

Այսօր՝ սեպտեմբերի 27–ին, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տրանսպորտի նախարարը նշեց, որ ավելին, առաջիկայում սկսելու են Հյուսիս–հարավի ամենադժվար հատվածի շինարարությունը։

«Կարծում եմ՝ Հյուսիս–հարավը կտեսնենք, որովհետեւ այն, ինչու մեղադրում են, մենք էլ ենք համաձայն, թե ինչի են սկսել Արտաշատ–Աշտարակ հատվածից, մենք հիմա նախատեսում ենք ամենադժվար հատվածում աշխատանքն առաջ գցել, խոսքը Սիսիան–Քաջարան հատվածի մասին է եւ պրոյեկտը մասնատել եւ խիստ հատվածը սկսենք»,– ասաց Աշոտ Հակոբյանը։

Հարցին, թե ինչու է Արտաշատի հատվածում վերանորոգման աշխատանքներ կատարվում, եթե շահագործման է հանձնվել ընդամենն ամիսներ առաջ, Աշոտ Հակոբյանը պատասխանեց. «Ճանապարհը դեռ ընդունված չի, ճանապարհի ավարտական ակտ չկա, պարտավոր են բոլոր թերությունները վերացնել, ճաքերը վերացնել, մենք էլ փորձաժամկետ ենք սահմանել, այդ ընթացքում կհասկանանք՝ եթե թերությունները վերացված են, կընդունենք ճանապարհը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ