News
Լրահոս
News
Երկուշաբթի
Օգոստոս 02
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հաստատեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որ ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նշենք, որ 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1,533.7 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ:

ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները),  ծախսերի գծով՝  138.9  մլրդ դրամ:

Ըստ նախագծի, 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը՝ 1,614 տրլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ:

Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կստացվեն արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վերանայվել է 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, ակնկալվում է, որ այն 4,5 տոկոսի փոխարեն կլինի 6,5 տոկոս: Քանի որ փոխվել է բազան 2019 թվականի համար, հետեւաբար նվազեցվել է կանխատեսումը 2019 թվականի համար՝ 5,3 տոկոսի փոխարեն այն կկազմի 4,9 տոկոս:

«Սա ոչ միայն չի բերի նվազեցման, այլ շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենաք: Բյուջետային ռիսկեր այս փոփոխությունը չի առաջացրել: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է»,-ասաց Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, 2019-ին կապիտալ ծախսերը կաճեն 2018-ի համեմատ. 2018-ին ակնկալվում է 2,3 տոկոսի աճ, իսկ 2019-ին այն կկազմի 3 տոկոս:

«Հարկային եկամուտները կլինեն 1 տրլն 396 մլրդ դրամի սահմաններում, ինչը հնարավորություն կտա իրականացնել շուրջ 1 տրլն 614 մլրդ դրամի ծախսեր, ինչը նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 2,2 տոկոսը կամ 151 մլրդ դրամ:

«Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակությային ոլորտներին՝ 44 տոկոս: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը: Տնտեսության իրական հատվածի համար շուրջ 12,3 տոկոսը, մոտ 10 տոկոսը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին դոտացիայի տեսքով: Պետական իշխանության մարմինները կօգտագործեն բյուջեի ծախսերի 5,8 տոկոսը:

Պետական պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում: այն կկազմի 50,4 տոկոս այս տարի եւ նույնքան էլ 2019 թվականին»,-ընդգծեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ 2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ին, ինչը նշանակում է, որ այն երկուշաբթի արդեն պետք է ուղարկվի խորհրդարան:

Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ընդգծեց, որ արտաբյուջետային հաշիվները նախկինում բյուջեի նախագծի հետ չեն ներկայացվել Ազգային ժողով, հետեւաբար կասկած է եղել, որ այդ հաշիվները ռիսկեր են պարունակում. «Այս անգամ արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները եւս դարձրել ենք նախագծի մաս: Արտաբյուջետային հաշիվների նախագծերը նախկինում կառավարությունն է հաստատել, հիմա առաջարկվում է, որ այն հաստատի խորհրդարանը»,-ասաց նա:

Իր հերթին առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, անդրադառնալով  «ՀՀ   2019   թ.  պետբյուջեի մասին» օրինագծին, նշեց. «Մենք նախատեսում ենք որոշակի փոփոխություններ, այդ թվում  Հարկային, այդ թվում նաեւ տնտեսության վրա ազդեցություն գործող այլ օրենսդրություն, բարեփոխումներ ենք առաջարկում: Աշխատանքներ են տարվելու նաեւ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման ուղղությամբ,  որոնք հանգեցնելու են ծախսային արդյունավետության: Կարծում եմ՝ դրանք ազդեցություն են ունենալու 2019 թ. բյուջեի վրա, եւ մենք հընթացս որոշակի փոփոխություններ անելու ենք դեպի էլ ավելի լավը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՊԵԿ-ը և Համաշխարհային բանկի համատեղ ծրագիրն ավարտվել է
Ամփոփվել են «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» ծրագրի արդյունքները...
Սաֆոյանների հիմնադրած «SADA» ընկերությունը 3-րդ տարին անընդմեջ ճանաչվել է «Google Cloud»-ի տարվա լավագույն գործընկեր
«SADA»-ն 2 ամիս առաջ հայտարարեց Հայաստանում բիզնեսի և տեխնոլոգիաների մատակարարման գլոբալ կենտրոն բացելու մասին...
Ո՞ր բանկերն են մեծացրել իրենց վարկային պորտֆելները եւ ամենաշատ վարկերը տրամադրել (գրաֆիկ)
Ճգնաժամի պայմաններում բանկերի վարկավորման ծավալների աճն ու վարկային «արձակուրդներն» իրենց...
Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները…
Վերացվել է «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ի կաթնամթերքի արտադրամասի կասեցումը. ՍԱՏՄ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի…
Դոլարի փոխարժեքն աճել է ավելի քան 2 դրամով. եվրոն թանկացել է 5 դրամով
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները...