Երեւանում, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, տարօրինակ դեպք է տեղի ունեցել. միջին տարիքի տղամարդը մերկ վիճակում բարձրացել է արտաքին գործերի նախարարության դիմացի զբոսայգում գտնվող Ստեփան Շահումյանի արձանի վրա ու տարօրինակ շարժումներ կատարել։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, քաղաքացուն արձանից իջեցրել է ճանապարհային ոստիկանության աշխատակիցը, որից հետո արդեն նշված վայր ժամանած բժիշկները, ոստիկաններն ու այդ տղամարդու հարազատները նրան տեղափոխել են հիվանդանոց։