News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդես եկավ դասախոսությամբ ՀՀ Արդարադատության ակադեմիայում։

Ընկերության ղեկավարի ելույթը նվիրված էր «Ռազմավարական որոշումների ընդունման հետ կապված սխալներ» թեմային։ Անդրեյ Պյատախինն լսարանին ներկայացրեց, թե ինչպես պետք է ուսումնասիրել իրավիճակը, ինչ հանգամանքներ պետք է հաշվի առնել եւ ինչպես խուսափել ամենահաճախ կրկնվող սխալներից՝ ճիշտ ռազմավարական որոշում ընդունելու համար։

«Դասընթացը, համոզված եմ հետաքրքիր կլինի ինչպես ակադեմիայի ունկնդիրների, այնպես էլ աշխատակազմի համար: Արդարադատության ակադեմիան մեծ ուշադրություն է դարձնում գործընկերների հետ համագործակցությանը եւ ես լիահույս եմ, որ Beeline-ի  հետ համագործակցությունը կլինի հաջողված եւ կկրի շարունակական բնույթ», - նշեց Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը։

«Մեր ժամանակներում ճիշտ եւ մտածված որոշումների ընդունումը հաջողության գրավականն է՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ ամենօրյա կյանքում։ Beeline-ի նման խոշոր ընկերությունների համար դա զարգացման գլխավոր պայմանն է, եւ ես ուրախ եմ կիսվել այդ հարուստ փորձով, ինչպես նաեւ Հարվարդի համալսարանում ստացված գիտելիքներով։ Հուսով եմ, որ նոր գիտելիքներն օգտակար կլինեն եւ կօգնեն գրագետ մոտենալ կարեւոր որոշումների ընդունմանը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Միջոցառմանը ներկա էր 30 ունկնդիր, որոնց թվում էին դատարանների աշխատակիցներ, դատախազության ծառայողներ, գործող դատավորներ, դատախազներ, քննիչներ եւ այդ պաշտոնները զբաղեցնելու թեկնածուներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ucom-ը շարունակում է սատարել կանաչ էներգետիկայի տարածմանը Հայաստանի համայնքներում
9,9 ԿՎտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանն ապահովելու է համայնքի ենթակառուցվածքներն էլեկտրաէներգիայով...
Ամենաշատ