News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Նյու Յորքում հանդիպել է Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լըմուանի հետ: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են, որ երկու երկրների միջև բարձր և բարձրագույն մակարդակներում վերջին շրջանում տեղի ունեցող պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են ընձեռում հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների առավել ընդլայնման համար:

Զոհրաբ Մնացականյանն ու Ժան-Բատիստ Լըմուանը հանագամանալից անդրադարձ են  կատարել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, դրա շրջանակներում ընդունվելիք փաստաթղթերին և կազմակերպվելիք միջոցառումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ