News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպեց Էստոնիայի արտաքին գործերի նախարար Սվեն Միկսերի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Էստոնիայի հետ փոխշահավետ համագործակցության ընդլայնումը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

ԱԳ նախարարներն անդրադարձ կատարեցին Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը՝ այդ համատեքստում կարեւորելով Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը համագործակցության հեռանկարներ է բացում ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում, այնպես էլ՝ ԵՄ անդամ երկրների հետ երկկողմ ձեւաչափում: Այս համատեքստում մտքեր փոխանակվեցին նաեւ Հայաստան-Եվրամիություն պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ քայլերի իրագործման շուրջ։

Հայաստանի եւ Էստոնիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մանրամասն անդրադարձան Երեւանում հոկտեմբերին կայանալիք ՖՄԿ գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքներին, օրակարգին, նախատեսվող հարակից միջոցառումներին, ինչպես նաեւ մասնակիցների հավանությանը ներկայացվելիք փաստաթղթերին:

Նախարար Մնացականյանը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները՝ որպես հիմնական ուղղություն առանձնացնելով նորարարությունը եւ թվային օրակարգը: Այս առումով Հայաստանի եւ Էստոնիայի ԱԳ նախարարները գոհունակությամբ արձանագրեցին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հաստատված պտղաբեր երկկողմ համագործակցությունը՝ այդ առնչությամբ ընդգծելով փորձի փոխանակմանն ուղղված ծրագրեր ու միջոցառումներ նախաձեռնելու կարեւորությունը:

Զրուցակիցները գոհունակությամբ ընդգծեցին երկկողմ մշակութային կապերի աշխուժացումը եւ պարբերաբար կազմակերպվող մշակութային միջոցառումների կարեւորությունը՝ որպես օրինակ բերելով Երեւանում եւ Տալլինում Էստոնիայի եւ Հայաստանի հանրապետությունների 100-ամյա հոբելյաններին նվիրված միջոցառումների անցկացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
ԵՀ-ն Կիևին 1,5 միլիարդ եվրոյի չափով օգնության հերթական մասնաբաժինն է փոխանցել
Եվրահանձնաժողովը Ուկրաինային է փոխանցել արտակարգ ֆինանսավորման երկրորդ մասնաբաժինը
Ադրբեջանը եւ Ռուսաստանը սպառնալիքների եւ ապատեղեկատվության արշավ են կազմակերպել ՀՀ դեմ. Ալեն Սիմոնյան
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաժողովի ուշադրության կենտրոնում Ուկրաինա…
Ամենաշատ