News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աշխարհը Հյուսիսային Կորեայի հետ հարաբերություններում գտնվում է «նոր օրվա լուսաբացին», սակայն միջազգային պատժամիջոցները պետք է ուժի մեջ մնան եւ ուժգին կիրառվեն: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն` ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով, նախագահ Դոնալդ Թրամփի դիվանագիտական առաջընթացը հանգեցրեց նրան, որ Հյուսիսային Կորեայի միջուկային սպառնալիքը կարող է լուծվել, սակայն «աննախադեպ դիվանագիտական նվաճումը» կարող է ձախողվել, եթե ճնշումը չպահպանվի:

«Քանի դեռ ԿԺԴՀ-ի վերջնական ապամիջուկայնացումը տեղի չունենա եւ լիովին չստուգվի, հավաքական պատասխանատվություն է լիովին իրականացնել Հյուսիսային Կորեայի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր բանաձեւերը», - ասել է նա:

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ-ն ապացույցներ ունի, որ պատժամիջոցները, հատկապես նրանք, որոնք սահմանափակում են Հյուսիսային Կորեայի ածխի ներկումը եւ արտահանումը, խախտվում են, եւ նա  ՄԱԿ-ի անդամներից պահանջել է ապահովել դրանց կատարումը:

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների իրականացումը պետք է ակտիվորեն եւ անհապաղ կատարվի եւ մինչեւ  որ մենք չստանանք վերջնական, լիովին հաստատված ապամիջուկայնացումը», - ասել է Պոմպեոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ