News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Կոլումբիայի կառավարությունը մտադիր է սահմանափակել թմրաբարոն Պաբլո Էսկոբարին պատկանող չորս գետաձիերի ժառանգների թիվը: Դրանց արդեն սկսել են  ամորձատել, սակայն գիտնականները նրանց բազմացման օգտին փաստարկներ են ներկայացրել, գրում է The Daily Mail-ը:

Երբ 1980-ին հանցավոր աշխարհի թագավոր Պաբլո Էսկոբարը Քալիֆորնիայի կենդանաբանական այգուց չորս հիպոպոտամ ձեռք բերեց, ոչ ոք չէր կասակոծւմ, որ նրանց ձագերը աֆրիկյան մայրցամաքի սահմաններից հեռու խոշորագույն հոտ կդառնան: Այժմ դրանց թիվը հասնում է մինչեւ 60-ի:

 Չնայած, որ կենդանիները խոտակեր են, գետաձիերը մեծ վտանգ են ներկայացնում նրանց համար, ովքեր նրանց անհանգստացնում են: Հետեւաբար Դորադալ գյուղում, որտեղ գտնվում էր թմրաբարոնի կալվածքը, նշաններ են տեղադրված, որոնք զգուշացնում են նրանց առկայության մասին: Բացի այդ, նրանք սպառնում են տեղական տեսակների պոլուլյացիաներին: Գետաձին կարող է ապրել մինչեւ 60 տարի:

Այդ պատճառով կառավարությունն արդեն մի քանի տարի մտածում է, թե ինչպես սահմանափակի նրանց թիվը: Առավել ճիշտ տարբերակը արուների ամորձատումն է, սակայն այդ գործընթացը բարդ ու վտանգավոր է, քան կարող է առաջին հայացքից թվալ: Հիպոպոտամի սեռը որոշելու համար սկզբում պետք է նրան բռնել մինչեւ որ նա կհասցի սուզվել ջրի մեջ եւ քնեցնել: Մինչեւ հիմա հաջողվել է բռնել եւ ամլացնել 4 արուի եւ կենդանաբանական այգի տեղափոխել մեկ ձագի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ