News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է Բեռլինում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ բարձրացնել մարդու իրավունքների վիճակի հետ կապված հարցը, փոխանցում է DW-ն: 

Նա նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտի վիճակն «այնպիսին չէ, ինչպիսին ինքը կցանկանար տեսնել»: Նրա խոսքով՝ «քննադատության արժանի» որոշակի բաներ կան: Ընդ որում՝ նշել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որտեղ մարդու իրավունքները պատշաճ կերպով չեն պահպանվում:

Եվրոպայի գործերով նախարար Մայքլ Ռոտը Էրդողանին կոչ է արել դադարեցնել Թուրքիային ավտորիտարիզմի տանող ներկայիս քաղաքական միտումը: «Մեր ակնկալիքները հստակ են՝ Գերմանիայի քաղաքացիների ազատում, որոնք կալանավորվել են քաղաքական դրդապատճառներով, ինչպես նաեւ ժողովրդավարության ու օրենքի գերակայության առաջմղում»,- ասել է նա:

Թե՛ Մերկելը, թե՛ Ռոտը հերքել են Գերմանիայի կողմից թուրքական տնտեսությանը ֆինանսական օգնության տրամադրման գաղափարը, իսկ Ռոտը հայտարարել է, որ գերմանական շատ ընկերություններ Թուրքիայում կսկսեն դարձյալ ներդրումեր անել, եթե երկիրը վերադառնա ժողովրդավարական եւ սահմանադրական սկզբունքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ