News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2002 թվականի հետո Սեւանալ լճի շուրջ 4 մետր բարձրացման արդյունքում զգալի թվով թռչուններ վերադարձել են Սեւանա լիճ, մասնավորապես Մեծ ձկնկուլ, քաջահավ եւ այլն: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրարանական լումների ժամանակ նշեց ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:

Նախարարն անդրադարձավ կողակի վերարտադրման ծրագրին. «Կողակը ոչ միայն Սեւանա լճի էնդեմնիկ ձկնատեսակ էր, նաեւ միակ ձկնատեսակն է, որ օրգանական նյութերն է ուտում եւ դրանով սանիտարի դեր էր խաղում Սեւանա լճի համար: Բնապահպանության նախարարությունը նախատեսում է կազմակերպել կողակի արհեստական վերարտադրման աշխատանքներ»,-ասաց նա:

Էրիկ Գրիգորյանը նշեց, որ 2019-ից կգործարկվի Արփա-Սեւանը, ինչը ենթադրում է, որ 270 մլն խմ լրացուցիչ ջուր հնարավոր կլինի հասցնել Սեւանա լիճ. «Բայց ջուրը տեղափոխելը եւ դրա հաշվին լրացուցիչ ջրառ իրականացնելը մեր պլանների մեջ չի մտնում: Կարծում ենք, որ մինչեւ 1903,5 մետր մակարդակը հասնելը պետք է շարունակական գնանք լճի մակարդակի բարձրացմանը: Սակայն կտրված չլինենք այլ խնդիրներից, մասնավորապես, ափամերձ հատվածների մաքրման աշխատանքներից»:

Նա տեղեկացրեց, որ իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզել են, որ հէկ-երը լրացուցիչ ջրառ են իրականացնում ջրամբարներից, որի հետեւանքով էլ անհրաժեշտություն էր առաջացել այս տարի լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել; Նախարարի խոսքով, այդ տյալները փոխանցել են բնապահպանական եւ ընդերքի տեսչական մարմնին՝ լրացուցիչ ստուգումներ իրականացնելու համար:

«Հայաստանում ձեւավորվում է 7-8 մլրդ խմ մակերեւութային ջրային ռեսուրս, իսկ մեր ջրապահանջարկը մոտ 2 մլրդ խմ է: Սա նշանակում է, որ մենք ունենք 4 անգամ ավելի շատ ջուր, քան մեր այս պահի պահանջարկն է»,-ասաց նա՝ հավելելով, որ 2030 թվականին մակերեւութային ջրային ռեսուրսները 11 տոկոսով կնվազեն, միաժամանակ ջրապահանջարկը ավելանալու է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ