News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Beeline-ը եւ Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն հիմնադրամը հայտարարում են հայկական ստարտափների տեղեկատվական աջակցության starthub.am առցանց հարթակի գործարկման մասին։

Հարթակի գործարկման հիմնական նպատակը հայկական ստարտափների գործունեության լուսաբանումն ու ստարտափների առաջխաղացմանն աջակցող ուղեցույցների հրապարակումն է։ Կայքը ստեղծված է ժամանակակից լուծումներով եւ դիզայնով։ Այն հասանելի է եւ համակարգիչների, եւ սմարթֆոնների համար։ Կայքի տարբեր բաժիններում ներկայացվում են ՏՏ ստարտափներին վերաբերող լուրեր, հայկական ստարտափների գործունեության մասին պատմող նյութեր, ստարտափների զարգացմանն ու աջակցմանն ուղղված ուսուցողական ուղեցույցներ, ստարտափներին աջակցող հայաստանյան հիմնադրամներ, տեխնոլոգիական կենտրոններ, ինկուբատորներ եւ այլ կազմակերպություններ։

«Լավ գաղափարներն անպայման պետք է կյանքի կոչվեն։ Որպես պատասխանատու ընկերություն՝ մեր նպատակն է սկսնակ ստարտափներին աջակցել հեռանկարային, լավ բիզնես նախագծերի իրականացման հարցում։ Այսօր մենք գործարկում ենք մի կայք, որը ստարտափներին կապահովի ամբողջական տեղեկատվությամբ, որպեսզի նրանք կարողանան ինքնուրույն ստեղծել սեփական բիզնեսը, կհուշի, թե ուր կարելի է դիմել աջակցության եւ մենթորության համար, ինչպես նաեւ կպատմի իրենց մասին հայ հասարակությանն ու ներդրողներին», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Starthub.am-ի գործարկմամբ մենք ամբողջացնում ենք Starthub Armenia նախագիծը։ Ստարտափների տեղեկատվական աջակցությունը եւ դրանց գործունեության մասին տեղեկատվության տարածումն անչափ կարեւոր է նախագծերի զարգացման տեսանկյունից։ Ստարտափներին կոչ ենք անում ակտիվորեն համագործակցել մեզ հետ։ Մշտապես պատրաստ ենք լուսաբանել ստարտափներին վերաբերող ցանկացած իրադարձություն», - ասաց Տեխնոլոգիական Զարգացման Կենտրոն խորհրդի նախագահ Սամվել Չախալյանը։

Հիշեցնենք, որ հունիսին գործարկվել է StartHub Offline հարթակը, որը տեխոնոլգիական բիզնեսի սկսնակներին եւ առաջնորդների միջեւ հանդիպում-քննարկումների կազմակերպման միջոցով փորձում է նպաստել ոլորտի զարգացմանը։ StartHub Offline-ի աշնանային փուլը կմեկնարկի սեպտեմբերի վերջից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցերի վերազինումը
Ապրիլի 10-ի նույն աշխատանքներով պայմանավորված կարող են ձայնային կապի որոշակի ընդհատումներ նկատվել Երևանում...
Ամենաշատ