News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

2019 թվականին ԱՊՀ Խորհրդում կհամանախագահեն Թուրքմենստանն ու Ուզբեկստանը: Այս մասին հայտարարվեց Դուշանբեում ընթացող ԱՊՀ անդամ երկրների առաջնորդների ընդլայնված նիստում: Նաեւ հայտարարվեց, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2019 թվականի հոկտեմբերի 11-ին Աշգաբադում, հայտնում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ ԱՊՀ երկրների առաջնորդները նեղ կազմով նիստից հետո անցել են ընդլայնված կազմով հարցերի քննարկմանը:

Խորհրդի նեղ ձեւաչափով նիստում քննարկվել է Համագործակցության շրջանակում փոխգործակցությունը, կազմակերպությունում նախագահության, Խորհրդի հերթական նիստի անցկացման օրի եւ վայրի հարցերը:

Ընդլայնված նիստում նախատեսվում է քննարկել նաեւ քաղաքական փոխգործակցության կարեւոր հարցեր, համագործակցության հետագա զարգացումը հումանիտար-մշակութային, անվտանգության ապահովման ոլորտներում, ինչպես նաեւ մի շարք նախագծեր՝ ուղղված ԱՊՀ գործունեության իրավական եւ կազմակերպա-կադրային ապահովման կատարելագործմանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պուտինը հավանություն է տվել ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին համաձայնագրի փոփոխություններին
Արձանագրության համաձայն՝ ցանկում ներառված են արտաքին տնտեսական գործունեության ապրանքային նոմենկլատուրայի լրացուցիչ կետեր․․․
Կառավարությունը հաստատեց «ԱՊՀ շրջանակներում կնքված բազմակողմ պայմանագրերի դադարեցման մասին» արձանագրությունը
Հիմնավորման մեջ ասվում, է, որ օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն 2000 թվականի դեկտեմբերի 1-ին ստորագրված «Անկախ Պետությունների…  
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը տեղի կունենա մայիսի 24-ին Աշգաբադում
ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի անդամները կքննարկեն խորհրդի արտահերթ նիստի օրակարգը...
Բելառուսի Պետական անվտանգության կոմիտեի ղեկավարը մեղադրել է Արևմուտքին ՌԴ տարածքում ահաբեկչություններ կազմակերպելու մեջ
«Բելառուսի տարածքն առանցքային նշանակություն ունի եվրասիական տարածաշրջանում գերակայության համար ապագա դիմակայությունում»․․․
Պուտինը հայտարարել է ԱՊՀ երկրների հետ համագործակցության առաջնահերթության մասին
Նրա խոսքով, ռուսական դիվանագիտությունը միտված է շարունակել զգալի ներդրում ունենալ պետության դինամիկ զարգացման համար արտաքին բարենպաստ պայմանների ստեղծման...
«Ադրբեջանի ղեկավարությունը ձգտում է խաղաղությունը հուսալի դարձնել». ԱՊՀ գլխավոր քարտուղարի տարօրինակ հայտարարությունը
«Ալիևը հաղթանակը կարող է նպաստել ջանքերի ակտիվացմանը»․․․
Ամենաշատ