News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՊՀ անդամ երկրների առաջնորդները շեշտել են մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների իրականացման ապահովման ուղղությամբ ազգային ջանքերի ավելացման կարեւորությունը։ Այս մասին ասված է 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 70–ամյակի կապակցությամբ հրապարակված հայտարարությունում, որն ընդունվել է Դուշանբեում ԱՊՀ խորհրդի՝ ընդլայնված կազմով նիստի արդյունքում։

Հայտարարությունում կարեւորվում հռչակագիրը  որպես փաստաթուղթ, որը դրել է մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների պաշտպանության եւ խթանման ոլորտում ունիվերսալ չափորոշիչների հիմքը եւ հաստատվում է որեւէ տարբերակման հիմքով խտրականության մերժման սկզբունքին հանձնառությամբ։

Շեշտվում է հռչակագրում ամրագրված մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների իրականացման ապահովման ուղղությամբ ազգային ջանքերի ավելացման կարեւորությունը, ինչպես նաեւ փոխշահավետ եւ փոխադարձ հարգանքի վրա հիմնված միջազգային համագործակցության ակտիվացումը իրավապաշտպանության ուղղությամբ՝ հաշվի առնելով ազգային եւ տարածաշրջանային յուրահատկությունները, պետությունների տարատեսակ պատմական, մշակութային եւ կրոնական առանձնահատկությունները։

Առաջնորդներն ընդգծել են կառուցողական, իրավահավասար եւ հարգալից երկխոսության անհրաժեշտությունը, մարդու իրավունքների ոլորտում երկակի ստանդարտներից հրաժարվելու անհրաժեշտությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ