ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 482.71 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.46 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 559.65 դրամ (նվազել է 4.92 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 629.79 դրամ (նվազել է 3.36 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.33 դրամ (մնացել է անփոփոխ):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 223.79 դրամ, ոսկի՝ 18,396.8 դրամ, պլատին՝ 12,775.87 դրամ:




























