News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծվում է տվյալ ոլորտների օրենսդրական կարգավորման եւ կատարելագործման առավելագույն արդյունավետությունն ապահովելու նպատակով հատուկ հասարակական խորհուրդ:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Խորհուրդը գործելու է հանձնաժողովին կից 6-րդ գումարման ԱԺ գործունեության ընթացքում:

«Խորհրդի կազմում ընդգրկվելու ցանկություն ունեցող անձինք կամ նշված ոլորտներից որեւէ անհատի առաջադրելու ցանկություն ունեցող աշխատանքային կոլեկտիվները, ստեղծագործական միությունները, հասարակական կազմակերպությունները կամ այլ կառույցները կարող են թեկնածություն ներկայացնել մինչեւ ս.թ. հոկտեմբերի 15-ը:

Խնդրվում է Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ոլորտներին առնչվող գործիչներին կենսագրականները եւ կոնտակտային տվյալները ներկայացնել [email protected]  էլեկտրոնային փոստով կամ զանգահարել (010) 52-47-22, (011) 513-331 հեռախոսահամարներով»,-ասված է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ