News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 29-ին Հայ Առաքելական Եկեղեցին նշելու է Ս. Գեւորգ զորավարի տոնը: Այդ առիթով Ս. Պատարագ կմատուցվի սրբի անունը կրող եկեղեցիներում: Արարատյան Հայրապետական թեմում գործում է Ս. Գեւորգի անունը կրող չորս եկեղեցի՝ Նորագավիթում, Մասիսում, Մարմարաշենում եւ Կանաչուտում: Ս. Պատարագը կսկսվի ժամը 10:30-ին:

Տոնի առթիվ սրբի մասունքակիր աջը կբերվի Մարմարաշենի Ս. Գեւորգ եկեղեցի:

ԱՀԹ Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցի

Ժամը 10:30-ին Նորագավիթի Ս. Գեւորգ եկեղեցի կբերվի «Ոսկեկող Ավետարանը», որը եկեղեցում կմնա մինչեւ ժամը 17:00:

Ժամը 12:30-ին՝ հավարտ Ս. Պատարագի, կօրհնվի Նորագավիթի խորհրդանիշ հանդիսացող դեղձի բերքը: Այս տարի հյուրերին կմատուցվի նաեւ դեղձով փլավ:

Ժամը 13:00-ին Նորագավիթի մշակույթի տան սաների մասնակցությամբ եկեղեցու բակում մեծ տոնախմբությամբ կնշվի սրբի տոնը:

ԱՀԹ Մարմարաշենի Ս.Գեւորգ եկեղեցի

Ժամը 10:00-ին եկեղեցի կբերվի Ս. Գեւորգի մասունքը,

Ժամը 10:30-ին կմատուցվի Սբ. Պատարագ,

Ժամը 12:30-ին կկատարվի մատաղի օրհնության կարգ,

Ժամը 13:00-ին կսկսվի համերգային ծրագիր,

Ժամը 17:30-ին մասնակիցները մոմավառությամբ եկեղեցուց կշարժվեն դեպի Մարմարաշենի Ս. Գեւորգ մատուռ, որտեղ կկատարվի Խաղաղական ժամերգություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ