News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ես չեմ պատկերացնում բնապահպանություն, տարածքային զարգացում, տնտեսական զարգացում, տուրիզմի զարգացում առանց աղբահանության: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ազգային ժողովում «Սեւանա լճի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լումների ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախաարի տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

Նրա խոսքով, Սեւանա լճի շրջակայքն անընդհատ աղտոտվում է, աղբահանություն չի կատարվում եւ այս հարցում մենք թերացել ենք. «Ի՞նչ է նշանակում 787 հողօգտագործող կա եւ կա ընդամենը 90 պայմանագիր: Լավ, 100 խոշոր տնտեսվարող կա եւ բոլոր 100-ը չունեն պայմանագիր: Սեւանի աղբը որտեղի՞ց են գտնում, ուրեմն պատշաճ աղբահանություն չի կատարվում: Օրինակ պլատիկը լցվում է Սեւանա լիճը:

Փոխնախարարը նկատեց, որ «Սեւան» ազգային պարկը չի կարող զբաղվել միաժամանակ եւ բնապահպանությամբ, եւ տարածքային զարգացմամբ, եւ տուրիզմի խնդիրներով: Նա ընդգծեց, որ բնապահպանությամբ զբաղվող կառույցը չի կարող զբաղվել տարածքային զարգացման խնդիրներով, տնտեսական հարցերով, որովհետեւ այստեղ կա շահերի բախում: Օրինակ Տարածքային զարգացման նախարարությունը եթե որեւէ ծրագիր է մշակում, բնապահպանության նախարարությունը պետք է իր առարկությունները ներկայացնի:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանն այլ կարծիքի էր: Նա նշեց, որ իրենց պարկը պետ է զբաղվի նաեւ տարածքային զարգացման խնդիրներով: «Մեր պարկն ունի շատ ռեսուրսներ հենց այլընտրանքային տուրիզմի տեսակետից: Առաջիկայում ականատես կլինենք գեոպարկերի ստեղծմանը՝ պատմամշակութային հուշարձաներով»,- ասաց նա:

Դավիթ Գրիգորյանն էլ արձագանքեց՝ նշելով. «Բնապահպանական ռիսկերը գնահատող, բնապահպանական խնդիրներով զբաղվող կառույցը՝ կլինի ազգային պարկը, թե ինչ-որ ՊՈԱԿ կամ նախարարություն, չի կարող նաեւ ինքը կազմել տնտեսական զարգացման ծրագիր, կամ լավ զարգացման ծրագիր չի լինելու, կամ պատշաճ բնապահպանական միջոցառումներ չեն իրականացվելու: Կառավարության 2017թ-ի որոշումը հակասում է այս որոշմանը. ազգային պարկը ուղղակի չի կարող բավարար մակարդակով երկու հարցն էլ լուծել եւ դրա վառ վկայությունը հիմիկվա տնտեսական զարգացման մակարդակն է Սեւան ազգային պարկի տարածքում:

Ես չեմ կարծում, որ մենք ուզում ենք մեր զբոսաշրջիկներին այդ տեսքով ներկայանալ, այդ տեսքով աղբահանություն իրականացվի: Տուրիզմը մենք Սեւանի տարածքում սե՞նց ենք պատկերացնում:

Տարածքային զարգացման նախարարությունից ստացած ժառանգության մասին եք խոսում, մենք էլ Սեւան ազգային պարկում ստեղծված վիճակը ձեզնից ենք ժառանգություն ստանում: Էս նորմա՞լ վիճակ ա, սե՞նց ենք վիճակը պատկերացնում»,- ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Կիոտոյում կարգելվի զբոսաշրջիկների մուտքը մի քանի շրջաններ՝ գեյշաների նկատմամբ ոտնձգությունների պատճառով
Արգելքն ուժի մեջ կմտնի հաջորդ ամսից...
Ռուսական տուրօպերատորները հայտել են դեպի Հայաստան տուրերի արժեքը
Շրջագայությունների արժեքը պարզել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան …
Հայ-եգիպտական երկկողմ հարաբերություններում դինամիկ զարգացում է ապրում զբոսաշրջությունը. Փաշինյանը՝ աս-Սիսիին
Հայաստան կատարած Ձեր այցից հետո նկատելի է դարձել Հայաստանի նկատմամբ...
Ամենաշատ