News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Որպեսզի երկիրը կարողանա շատ ներդրումներ ներգրավել իր սթարթափների համար, այն պետք է ունենա ուժեղ ձեռներեցական եւ ներդրողական էկոհամակարգ եւ լավ կրթահամակարգ, որը տեխնոլոգիաների ոլորտում նոր գաղափարներ հղանալու հնարավորություն է տալիս։ Ինչպես նաեւ, անհրաժեշտ են ծրագրեր-ակսելերատորներ՝ սկսնակ ընկերություններին օգնելու համար, եւ, իհարկե, պետական աջակցություն։ «Go Beyond Early Stage Investing»-ի հմնադիր Բրիջիդ Բաումանը համարում է, որ այս ամենը Հայաստանում կա։

Բրիջիդ Բաումանը Հայաստան է եկել մասնակցելու Early stage investment conference համաժողովին՝ նվիրված սթարթափներում, այսպես կոչված, «հրեշտակային» ներդրումներին։ Դրանք, ինչպես նշել է մասնագետը, սովորաբար կազմում են սթարթափի ընդհանուր բյուջեի 2-5 տոկոսը, սակայն բիզնես-հրեշտակները բոլոր մասնավոր ներդրողներից տարբերվում են նրանով, որ «երկու թեւ» ունեն՝ ոչ միայն ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, այլեւ աջակցում են սթարթափ-նախագծին, կիսում են իրենց փորձը, նպաստում են դրա զարգացմանը եւ միջազգային ասպարեզ դուրս գալուն։

Համաժողովը, ինչպես NEWS.am-ի թղթակցին ասաց GlobalAM-ի ղեկավար Գեւորգ Պողոսյանը, կազմակերպվել է Հայաստանի բիզնես-հրեշտակների ցանցի (BANA) եւ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման ԵՄ ծրագրի կողմից։ Դրա գլխավոր նպատակը Հայաստանի եւ Եվրոպայի բիզնես-հրեշտակների մերձեցումն է, նրանց համար համագործակցության եւ համատեղ ներդրումների նոր հնարավորությունների ստեղծումը։

«Եվրոպական բիզնես-հրեշտակները մեծ փորձ ունեն։ Նրանք շատ բան կարող են սովորեցնել հայկական ներդրողներին։ Բացի այդ, որոշ եվրոպական բիզնես-հրեշտակներ կարող են շահագրգռված լինել հայկական խոստումնալից սթարթափներում ներդրում անելու մեջ»,- ընդգծեց Գ․ Պողոսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ